Յուրի Կոնոպլովի անվան ֆուտբոլային ակադեմիայի սան է, եղել է 1999 թվականին ծնվածների թիմի ավագ[2], Ռուսաստանի մի շարք պատանեկան մրցաշարների հաղթող և մրցանակակիր[3]։ 2015 թվականի ապրիլին անցկացրել է տասնօրյա ուսումնամարզական հավաք պորտուգալական «Սպորտինգ» ակումբում։ Վերադառնալուց հետո պետք է պայմանագիր կնքեր «Լադա Տոլյատիի» հետ[2]։ Հետագայում հայտնվել է Սամարայի«Կռիլյա Սովետով» ակումբում, որի երիտասարդական թիմում նշել է իր նորամուտը հուլիսի 31-ին։ Պրեմիեր լիգայում իր առաջին խաղն անցկացրել է 2016 թվականի հոկտեմբերի 31-ին՝ փոխարինման դուրս գալով «Օրենբուրգ» ակումբի դեմ խաղի 84-րդ րոպեին։
2017 թվականի ամռանը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է պորտոգալական «Ունիան Լեյրիա» երիտասարդական թիմ[4]։
2018 թվականի ամռանը վերադարձել է «Կռիլյա Սովետով»։ Ընդգրկվել է երիտասարդական կազմում։ Այդտեղ էլ իր կարիերայում առաջին անգամ ձևակերպել է պոկեր (4 գոլ)՝ 2018 թվականի նոյեմբերի 5-ին աչքի ընկնելով «Ուֆա» ակումբի դեմ խաղում։ Հանդիպման արդյունքում «Կռիլյա Սովետով» ակումբը հաղթել է 5:0 հաշվով[5]։